ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԱՐՈՒՄ [PDF]
€ 8,00
Description
ՎԱՍԻԼԻ ՖԻԼԱՏ-ն իր կնոջ՝ Անաստասիայի հետ միասին ծառայում են, որպես «Precept
Ministries International»-ի Եվրասիական տնօրեններ: Աստվածաշնչի ինդուկտիվ ուսումնա-
սիրությունը Միա և Կոստել Օգլիսների կողմից սովորելուց հետո Վասիլը սկսեց ուսուցանել ու
քարոզել Աստծո Խոսքը Մոլդովայի հանրապետությունում և աշխարհի շատ այլ երկրներում:
Պրն. Ֆիլատը Մոլդովայի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Բակալավրի և Բուխարեստի հոգևոր ճեմարանի հովվական աստվածաբանության Մագիստրոսի կոչում ունի: Նա նաև Եվրասիայի Աստվածաշնչի ինդուկտիվ ուսումնասիրության ինստիտուտի շրջանավարտ է:
Վասիլի Ֆիլատը հիմնադրել է «Բարի լուր» եկեղեցին Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում և ներկայումս ծառայում է այնտեղ, որպես ավագ հովիվ: 2007 թ.-ի ապրիլին Վասիլը թողարկեց www.moldovacrestina.md կայքէջը, որտեղ նա և Ավետարանի մի խումբ ծառաներ
ամեն օր աստվածաշնչյան պատասխաններ են տալիս այն մարդկանց, ովքեր փափագում են Աստծուն ճանաչել ու Նրա կամքը բացահայտել իրենց կյանքի համար: 2004 թ.-ին Վասիլը մեկնարկեց SCRIPTEHINFO համակարգչային դպրոցը՝ նպատակ ունենալով մարդկանց տեղեկատ-
վական տեխնոլոգիաների օգտագործումը սովորեցնելու միջոցով ավետարանչություն ու միսիոներություն կատարելը: Որպես հովիվ Վասիլը հասկանում է, որ մարդկանց կյանքում տեղե-
կատվական տեխնոլոգիաների համընդհանուր առկայությունը անհրաժեշտություն է դարձնում հովիվների համար, որ վերջիններս իրենց համայնքի հավատացյալներին սովորեցնեն, թե ինչպես իմաստուն կերպով օգտագործեն այս տեխնոլոգիան՝ հոգիների շինության և Ավետարանի
տարածման համար: Այս գիրքը Վասիլների անձնական ներգրավվածության պտուղն է՝ հավատացյալների ՏՏ ոլորտում զինելու գործում:
Reviews
There are no reviews yet.