Vasile Filat

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԱՐՈՒՄ

€8.00
PDF

Vasile Filat

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԱՐՈՒՄ

€8.00
0

ՎԱՍԻԼԻ ՖԻԼԱՏ-ն իր կնոջ՝ Անաստասիայի հետ միասին ծառայում են, որպես «Precept Ministries International»-ի Եվրասիական տնօրեններ: Աստվածաշնչի ինդուկտիվ ուսումնա- սիրությունը Միա և Կոստել Օգլիսների կողմից սովորելուց հետո Վասիլը սկսեց ուսուցանել ու քարոզել Աստծո Խոսքը Մոլդովայի հանրապետությունում և աշխարհի շատ այլ երկրներում: Պրն. Ֆիլատը Մոլդովայի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Բակալավրի և Բուխարեստի հոգևոր ճեմարանի հովվական աստվածաբանության Մագիստրոսի կոչում ունի: Նա նաև Եվրասիայի Աստվածաշնչի ինդուկտիվ ուսումնասիրության ինստիտուտի շրջանավարտ է: Վասիլի Ֆիլատը հիմնադրել է «Բարի լուր» եկեղեցին Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում և ներկայումս ծառայում է այնտեղ, որպես ավագ հովիվ: 2007 թ.-ի ապրիլին Վասիլը թողարկեց www.moldovacrestina.md կայքէջը, որտեղ նա և Ավետարանի մի խումբ ծառաներ ամեն օր աստվածաշնչյան պատասխաններ են տալիս այն մարդկանց, ովքեր փափագում են Աստծուն ճանաչել ու Նրա կամքը բացահայտել իրենց կյանքի համար: 2004 թ.-ին Վասիլը մեկնարկեց  SCRIPTEHINFO համակարգչային դպրոցը՝ նպատակ ունենալով մարդկանց տեղեկատ- վական տեխնոլոգիաների օգտագործումը սովորեցնելու միջոցով ավետարանչություն ու միսիոներություն կատարելը: Որպես հովիվ Վասիլը հասկանում է, որ մարդկանց կյանքում տեղե- կատվական տեխնոլոգիաների համընդհանուր առկայությունը անհրաժեշտություն է դարձնում հովիվների համար, որ վերջիններս իրենց համայնքի հավատացյալներին սովորեցնեն, թե ինչպես իմաստուն կերպով օգտագործեն այս տեխնոլոգիան՝ հոգիների շինության և Ավետարանի տարածման համար: Այս գիրքը Վասիլների անձնական ներգրավվածության պտուղն է՝ հավատացյալների ՏՏ ոլորտում զինելու գործում:

Share

Recommendations


Customer reviews

0.0

No reviews