ՍԻՐՏՆ ԱՍՏԾՈՒՆ ՈՒՂՂԵԼ [PDF]

 6,00

Category:

Description

Բացահայտե՛ք՝ ինչ է նշանակում օրհնված լինել

 

Լեռան քարոզում Հիսուսը մատնանշեց այն վարքագծերը, որոնք բերում են Աստծո

հաճությունը. օրինակ՝ մեղքի համար զղջալը, հեզություն և ողորմություն ցուցաբերելը,

խաղաղություն անելը և այլն: Այս արտահայտություններից որոշներն այնքան ծանոթ

են դարձել, որ կորցրել են իրենց իմաստը:

Այս հզոր ուսումնասիրության մեջ դուք ձեռք կբերեք նոր հասկացողություն, թե ինչպիսին է կյանքն Աստծո առաջնահերթությունների համաձայն: Այստեղ կբացահայտեք, թե ինչու է երանի կամ օրհնված լինելը նշանակում Աստծո հետ քայլել կատարյալ լիության և բավարարվածության մեջ՝ անկախ կյանքի հանգամանքներից: Մինչ մանրամասն ուսումնասիրելու եք Երանելիներից յուրաքանչյուրի իմաստը, կտեսնեք, թե ինչպես են այդ ճշմարտությունները ձևավորում ձեր ամենօրյա ընտրությունները և ձեզ ավելի մոտեցնում Աստծո սրտին:

Շաբաթվա մեջ 40 րոպեն կարող է փոխել ձեր կյանքը

 

«Precept Ministries International»-ի 40-րոպեանոց աստվածաշնչյան դասընթացի թիմը ձեր ուշադրությանն է ներկայացնում ձեզ համար նշանակություն ունեցող նյութեր: Ընդամենը

40-րոպեանոց վեց դասընթացների համար նախատեսված ինդուկտիվ այս ուղեցույցները, որոնց մեջ չկա որևէ տնային աշխատանք, կօգնեն ձեզ՝ հայտնաբերելու, թե ինչ է ասում Աստված Իր Խոսքում, և ինչպես կարող եք դրանք կիրառել ձեր կյանքում: Բացատրություններն ու աստվածաշնչային հատվածներն ընդգրկված են գրքում։ Յուրաքանչյուր դաս հզոր ռեսուրս է անձնական աճի համար, ինչպես նաև հարմար է փոքր խմբերում քննարկում անցկացնելու համար:

 

  • PRECEPT MINISTRIES INTERNATIONAL¦-ը 1970թ․-ին Ջեք և Քեյ Արթուրների կողմից հիմնադրված կազմակերպություն է, որը միլիոնավոր մարդկանց սովորեցրել է Աստծո Խոսքի ճշմարտությունն անձամբ բացահայտել: Քեյ Արթուրի «Precepts for Life»-ի ռադիոյով և հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներն աշխարհի չորս կողմերում 94 միլիոնից ավել լսարան ունեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Աստվածաշունչն ինդուկտիվ մեթոդով ուսումնասիրելու բազմաթիվ դասընթացների և հազարավոր փոքր խմբակների կողքին «PMI»-ը հասնում է շուրջ 150 երկիր՝ տրամադրելով Աստվածաշունչն ինդուկտիվ մեթոդով ուսումնասիրելու ձեռնարկներ շուրջ70 լեզուներով։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “ՍԻՐՏՆ ԱՍՏԾՈՒՆ ՈՒՂՂԵԼ [PDF]”