Cursuri de 40 minute

ՍԻՐՏՆ ԱՍՏԾՈՒՆ ՈՒՂՂԵԼ

€6.00
Armenian

Cursuri de 40 minute

ՍԻՐՏՆ ԱՍՏԾՈՒՆ ՈՒՂՂԵԼ

€6.00
Armenian
Format
0

Բացահայտե՛ք՝ ինչ է նշանակում օրհնված լինել   Լեռան քարոզում Հիսուսը մատնանշեց այն վարքագծերը, որոնք բերում են Աստծո հաճությունը. օրինակ՝ մեղքի համար զղջալը, հեզություն և ողորմություն ցուցաբերելը, խաղաղություն անելը և այլն: Այս արտահայտություններից որոշներն այնքան ծանոթ են դարձել, որ կորցրել են իրենց իմաստը: Այս հզոր ուսումնասիրության մեջ դուք ձեռք կբերեք նոր հասկացողություն, թե ինչպիսին է կյանքն Աստծո առաջնահերթությունների համաձայն: Այստեղ կբացահայտեք, թե ինչու է երանի կամ օրհնված լինելը նշանակում Աստծո հետ քայլել կատարյալ լիության և բավարարվածության մեջ՝ անկախ կյանքի հանգամանքներից: Մինչ մանրամասն ուսումնասիրելու եք Երանելիներից յուրաքանչյուրի իմաստը, կտեսնեք, թե ինչպես են այդ ճշմարտությունները ձևավորում ձեր ամենօրյա ընտրությունները և ձեզ ավելի մոտեցնում Աստծո սրտին: Շաբաթվա մեջ 40 րոպեն կարող է փոխել ձեր կյանքը   «Precept Ministries International»-ի 40-րոպեանոց աստվածաշնչյան դասընթացի թիմը ձեր ուշադրությանն է ներկայացնում ձեզ համար նշանակություն ունեցող նյութեր: Ընդամենը 40-րոպեանոց վեց դասընթացների համար նախատեսված ինդուկտիվ այս ուղեցույցները, որոնց մեջ չկա որևէ տնային աշխատանք, կօգնեն ձեզ՝ հայտնաբերելու, թե ինչ է ասում Աստված Իր Խոսքում, և ինչպես կարող եք դրանք կիրառել ձեր կյանքում: Բացատրություններն ու աստվածաշնչային հատվածներն ընդգրկված են գրքում։ Յուրաքանչյուր դաս հզոր ռեսուրս է անձնական աճի համար, ինչպես նաև հարմար է փոքր խմբերում քննարկում անցկացնելու համար:  

  • PRECEPT MINISTRIES INTERNATIONAL¦-ը 1970թ․-ին Ջեք և Քեյ Արթուրների կողմից հիմնադրված կազմակերպություն է, որը միլիոնավոր մարդկանց սովորեցրել է Աստծո Խոսքի ճշմարտությունն անձամբ բացահայտել: Քեյ Արթուրի «Precepts for Life»-ի ռադիոյով և հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներն աշխարհի չորս կողմերում 94 միլիոնից ավել լսարան ունեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Աստվածաշունչն ինդուկտիվ մեթոդով ուսումնասիրելու բազմաթիվ դասընթացների և հազարավոր փոքր խմբակների կողքին «PMI»-ը հասնում է շուրջ 150 երկիր՝ տրամադրելով Աստվածաշունչն ինդուկտիվ մեթոդով ուսումնասիրելու ձեռնարկներ շուրջ70 լեզուներով։

This electronic version of the book is for personal use only. You may print and share physical copies exclusively with members of your family.

Share

Recommendations